ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆ ՆԱԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ
Աջակցիր «Ա1+»-ին«Եթե տվյալ հասարակությունում կա մի որեւէ հաստատություն, որը օժտված է անձեռնմխելիության սկզբունքով, ապա Օմբուդսմանի հաստատությունը անկասկած պետք է լինի դրանցից մեկը»,-այսպես են կարծում Վենետիկի հանձնաժողովի փորձագետները:
Հուլիսի 1-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը դիմել էր ԵԽ Վենետիկի Հանձնաժողով, ՀՀ Արդարադատության նախարարության կողմից ներկայացված «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի վերաբերյալ կարծիք ներկայացնելու խնդրանքով:
Հիշենցենք, որ հունիսին ՀՀ Արդարադատության նախարարությունը, հաշվի առնելով կոռուպցիայի դեմ պայքարի /ԳՌԵԿՕ/-ի առաջարկությունները, ներկայացրել էր օրենքի նախագիծ, որով առաջարկվում էր Պաշտպանի աշխատակազմի աշխատակիցներին զրկել իրենց պարտականությունները իրականացնելիս անձեռնամխելիության իրավունքից օգտվելու օրենքով տրված հնարավորությունից:
Հոկտեմբերի 17-18-ին ԵԽ Վենետիկի Հանձնաժողովի լիագումար նիստում հաստատվել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի վերաբերյալ ԵԽ Վենետիկի Հանձնաժողովի կարծիքը, համաձայն որի.
21. Մարդու իրավունքների պաշտպանի հասատատության անձեռնմխելիության սկզբունքը` ներառյալ նրա աշխատակազմը, այս հաստատության գործունեության անկախության գլխավոր երաշխիքներից է, որը նրան հնարավորություն է ընձեռնում իրականացնել իր առանձնահատուկ դերը օրենքի գերակայությամբ առաջնորդվող ժողովրդավարական հասարակություններում: Եթե տվյալ հասարակությունում կա մի որեւէ հաստատություն, որը օժտված է անձեռնմխելիության սկզբունքով, ապա Օմբուդսմանի հաստատությունը անկասկած պետք է լինի դրանցից մեկը: Քանի որ, Օմբուդսմանի առջեւ դրված խնդիրներից մեկը հանդիսանում է հատուկ տեսակի քննություն անցկացնելը, որը հաճախ հանգեցնում է իշխանությունների սուր քննադատությանը` ՄԻՊ հաստատությունը դառնում է քաղաքական եւ այլ շահերից բխող հարձակումների հավանական թիրախը:
22. GRECO-ի փորձը Հիմնարար Սկղբունքներին համապատասխանելիության հարցում, ինչպես նաեւ իր զեկույցները Հայաստանի մասով համահունչ չեն առաջարկվող փոփոխությանը, որով ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կզրկվի իր գործնական անձեռնմխելիությունից: ՄՒՊ-ի աշխատակազմը ընդգրկված չէ այն դասակարգման մեջ, որի անձեռնմխելիությունը GRECO-ն համարում է խնդրահարույց: ՄԻՊ հաստատությունը պատկանում է այն «արդարացված պետական մարմինների» թվին, որոնք պետք է օժտված լինեն անձեռնմխելիությամբ ` ելնելով հաստատության հստակ առանձնահատկություններից եւ իրականացվող գործառույթներից:
23. Աշխատակազմի գործնական անձեռնմխելիությունը Պաշտպանի անձեռմխելիության տրամաբանական ընդլայնումն է: Անձեռնմխելիության վերացումը կթուլացնի Պաշտպանի հաստատության անկախությունը:
24. Չնայած կոռուպցիայի դեմ պայքարի կարեւորությանը եւ դրանից բխող անձեռնմխելիությամբ օժտված անձանց շրջանակի սահմանափակման անհրաժեշտությանը, Օմբուդսմանի հաստատության անկախության ապահովման անհրաժեշտությունը հանդիսանում է լուրջ հիմնավորում Օմբուդսմանի աշխատակազմի ներկայիս անձեռնմխելիության պահպանման համար:
ԵԽ Վենետիկի Հանձնաժողովի ամբողջական անգլերեն տարբերակի հետ կարող եք ծանոթանալ www.ombuds.am կամ www.venice.coe.int կայքում: