ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ` ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ
Աջակցիր «Ա1+»-ինԼեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացավ ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցում էր նաեւ Հայաստանի հավաքականը: Հայաստանը ներկայացնող 5 մարզիկներից միայն 1-ին հաջողվեց նվաճել մեդալ:
55կգ քաշայինների պայքարում Գրիգոր Իվանյանը 1/8-րդ եզրափակիչում պարտվեց Ուկրաինան ներկայացնող Սուրեն Մկրտչյանին եւ դուրս մնաց հետագա պայքարից: Մկրտչյանը հետագայում պայքարեց միայն բրոնզե մեդալի համար: Վճռորոշ մրցամարտում Սուրենը պարտվեց Ադրբեջանի ներկայացուցիչ Էլսեվար Սադիգ-Զադային: Այս քաշային կարգում չեմպիոն դարձավ հայ ձյուդոիստ Երվանդ Մգդսյանը, որը հանդես է գալիս Ռուսաստանի դրոշի ներքո:
60կգ քաշայինների պայքարում Հայաստանը ներկայացնող Տիգրան Վարոսյանը 1/16-րդ եզրափակիչում զիջեց Իսրայելի ներկայացուցիչ Յակով Աբետբոլին: Վերջինս չկարողացավ դուրս գալ եզրափակիչ, ուստի Վարոսյանը զրկվեց բրոնզի համար պայքարելու հնարավորությունից: 66 կգ քաշայինների պայքարում հանդես եկող Հովհաննես Դերմիշյանը եւս պայքարը թողեց 1/16-րդ եզրափակիչից` զիջելով բուլղարացի Յուսուֆ Իլյանսկիին:
Իսկ ահա 73 կգ քաշային կարգում Արտյոմ Բաղդասարյանը, հաղթելով 4 մրցամարտերում, դուրս եկավ եզրափակիչ, որտեղ զիջեց Լեհաստանի ներկայացուցիչ Պյոտր Կուրկիեւիչին եւ արժանացավ արծաթե մեդալի: 81 կգ քաշային կարգում Գարիկ Գեւորգյանը 1/16-րդ եզրափակիչում զիջեց բելառուս Սլարհեյ Վարաբյոյին: