Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԶՐԱՓԱԿԵՑ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵՌՅԱԿԸ

Սպորտ

Բիլբաոյում ավարտվեց «Մեծ սաղավարտի» շախմատի մրցաշարը, որին մասնակցում էին 6 հայտնի գրոսմայստերներ: Լեւոն Արոնյանը, որը վերջին տուրից առաջ 13 միավորով ընթանում էր 2-րդ հորիզոնականում, 10-րդ տուրում մրցեց ադրբեջանցի Թեմուր Ռաջաբովի հետ:

Արոնյանը հանդես էր գալիս սպիտակներով եւ հաղթանակի դեպքում առնվազն կապահովեր 2-րդ տեղը, սակայն հայ շախմատիստը պարտվեց այս պարտիայում եւ նահանջեց 3-րդ հորիզոնական: Մրցաշարի հաղթող դարձավ Բուլղարիայի ներկայացուցիչ Վեսելին Տոպալովը, որը այս տուրում սպիտակներով առավելության հասավ Վասիլի Իվանչուկի հետ: Տոպալովին 13-ական միավորով հաջորդեցին Մագնուս Կառլսենը եւ Լեւոն Արոնյանը, սակայն լրացուցիչ ցուցանիշներով 2-րդ տեղը բաժին հասավ նորվեգացի գրոսմայստերին:

Բավական անհաջող հանդես եկավ աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը, որը 8 միավորով եզրափակեց մրցաշարային աղյուսակը:

Լեւոն Արոնյանը մրցաշարում անցկացրած 10 պարտիաներից 3-ում հաղթեց մրցակիցներին, 4 հանդիպում ավարտվեց ոչ-ոքի, 3 պարտիայում պարտվեց: 2 շրջանով անցկացված մրցաշարում հաղթանակի համար մասնակիցները վաստակում էին 3 միավոր, իսկ ոչ-ոքիի` 1: