ԱՐՈՆՅԱՆԸ ՀԱՂԹՈՒՄ Է ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԻՆ
Աջակցիր «Ա1+»-ինԼեւոն Արոնյանը Բիլբաոյում ընթացքող «Մեծ սաղավարտի» մրցաշարի 8-րդ տուրում 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց: Հայ գրոսմայստերը Վեսելին Տոպալովին հաղթելուց հետո սեւերով առավելության հասավ աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդի նկատմամբ:
Անանդ - Արոնյան պարտիան բավական հետաքրքիր ընթացք ունեցավ եւ 71-րդ քայլին ավարտեց Լեւոնի հաղթանակով: Մինչ այս մրցաշարային աղյուսակը գլխավորող Մագնուս Կառլսենը սեւերով զիջեց Վեսելին Տոպալովին, իսկ Վասիլի Իվանչուկը սպիտակներով պարտության մատնեց Թեմուր Ռաջաբովին:
Մրցաշարային աղյուսակը 13 միավորով գլխավորում է Տոպալովը, որին 12 միավորով հաջորդում է Արոնյանը, իսկ լավագույն եռյակը 11-ական միավորով եզրափակում են Իվանչուկը եւ Կառլսենը: Ռաջաբովը եւ Անանդը 6-ական միավորով եզրափակում են մրցաշարային աղյուսակը:
9-րդ տուրում Արոնյանը սեւերով կմրցի Վասիլի Իվանչուկի հետ, որին առաջին շրջանում հաղթել էր սպիտակներով: