Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵԴԱԼ ՉԻ ՈՒՆԵՆԱ

Սպորտ

Պեկինում ընթացող պարալիմպիական 2008թ. ամառային խաղերում այսօր հանդես եկավ Հայաստանի միակ ներկայացուցիչ Գրետա Խնձրցյանը: 22-ամյա հայ ծանրորդուհին հանդես գալով 48 կգ քաշայինների պայքարում այդպես էլ չկարողացավ բարձրացնել 80 կգ -անոց ծանրաձողը եւ ստացավ 0: Այս քաշային կարգում 130կգ արդյունքով չեմպիոն դարձավ Նիգերիայի ներկայացուցիչ Լաքի Էջիկեն:

Ինչպես եւս օլիմպիական խաղերում, այնպես էլ պարալիմպիականում մրցակցությունից դուրս են Չինաստանի ներկայացուցիչները, որոնք արդեն հասցրել են 77 մեդալ նվաճել, որից 24-ը` ոսկե: Չինաստանին 43 մեդալով հաջորդում է Մեծ Բրիտիանիան(21ոսկե, 13 արծաթե, 9 բրոնզե), իսկ ԱՄՆ-ի հավաքականը 34 մեդալով եզրափակում է լավագույն եռյակը (15 ոսկե, 7 արծաթե, 12 բրոնզե):

Նախկին ԽՍՀՄ հանրապետությունների լավագույնը Ռուսաստանն է` 31 մեդալով (10 ոսկե, 10 արծաթե, 11բրոնզե): Այս ցուցանիշով ռուսները 5-րդն են: Ադրբեջանը, որը այս խաղերում ակնկալում էր նվաճել 10 մեդալ, արդեն 1 ոսկե, 2 -ական արծաթե եւ բրոնզե մեդալների է արժանացել: