Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄՈՏԵՑԱՎ ԱՌԱՋԱՏԱՐԻՆ

Սպորտ

Իսպանիայի Բիլբաո քաղաքում ընթացող «Մեծ սաղավարտի» մրցաշարի 7-րդ տուրում Լեւոն Արոնյանը իր 2-րդ հաղթանակը տոնեց մրցաշարում: Հայ գրոսմայստերը սպիտակներով առավելության հասավ Բուլղարիայի լավագույն շախմատիստ Վեսելին Տոպալովի նկատմամբ:

Այս տուրում պարտություն կրեց առաջատարը` Մագնուս Կառլսենը, որը սպիտակներով զիջեց Վասիլի Իվանչուկին: Թեմուր Ռաջաբով – Վիշվանաթան Անանդ մրցավեճում գրանցվեց ոչ-ոքի:

Այս տուրից հետո Լեւոն Արոնյանը 9 միավորով շարունակում է ընթանալ 3-րդ հորիզոնականում, սակայն արդեն ընդամենը 1 միավորով է ետ մնում 2-րդ տեղում ընթացող Տոպալովից, իսկ առաջատար Կառլսենը իր ակտիվում ունի 11 միավոր: Իվանչուկը 8 միավորով 4-րդ հորիզոնականում է, իսկ մրցաշարային աղյուսակը 6-ական միավորով եզրափակում են Անանդը եւ Ռաջաբովը: