Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԵՐԻՆ ԾԱՆՈԹ ՄՐՑԱՎԱՐ

Սպորտ

Իսպանիա - Հայաստան 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումը, որը վաղը կկայանա Ալբասետե քաղաքում, կսպասարկի Ֆինլանդիայի մրցավարական կազմը: Այն կգլխավորի Տոնի Ասումաան, նրան կօգնեն Յուկա-Պեկա Կոսկելան եւ Էսա Վեհվիլայնեն, 4-րդ մրցավարն է Պետերի Կարին:

Տոնի Ասումաան Հայաստանի հավաքականի թեկնածուներից ոմանց արդեն ծանոթ է, քանի որ նա վարել է նաեւ 2004-05թ. Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի «Շախտյոր» (Ուկրաինա) - «Փյունիկ» (Հայաստան) (1:0) հանդիպումը: «Փյունիկի» կազմում այդ հանդիպմանը մասնակցել են Հայաստանի հավաքականի ներկայիս խաղացողներ Սարգիս Հովսեփյանը, Աղվան Մկրտչյանը, Ալեքսանդր Թադեւոսյանը, Կարեն Ալեքսանյանը, Էդգար Մանուչարյանը, Լեւոն Պաչաջյանը, իսկ Ռոբերտ Արզումանյանը պահեստայինների կազմում էր:

Այս հանդիպումը մրցավարի համար 2-րդ միջազգային հանդիպումն էր, որից հետո նա եւս 16 հանդիպում է վարել` 7 հավաքականների մակարդակով: Այս 18 հանդիպումներում Տոնի Ասումաան 60 անգամ դեղին քարտ է ցույց տվել, 2 անգամ ֆուտբոլիստներին արժանացրել է կարմիր քարտի, 3 անգամ նշանակել 11 մետրանոց հարված: