Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

3 ԱՐԾԱԹ, 1 ԲՐՈՆԶ

Սպորտ

Կոլումբիայի Կալի քաղաքում ավարտվեց ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Հայաստանի հավաքականի կազմում մրցաշարին մասնակցեցին միայն տղաները:

Գերծանր քաշային կարգում 18-ամյա Ռուբեն Ալեքսանյանը, պոկում վարժությունում բարձրացնելով 185կգ, գրավեց 3-րդ հորիզոնականը, սակայն հրում վարժությունում բարձրացնելով 227կգ` հայ ծանրորդը երկամարտի 412կգ արդյունքով դարձավ աշխարհի փոխչեմպիոն: Այս քաշային կարգում մրցակցությունից դուրս էր ռուս ծանրորդ Եվգենի Պիսարեւը, որը երկամարտում ցույց տվեց 426կգ արդյունք:

105կգ քաշայինների պայքարում բրոնզե մեդալի արժանացավ Սեւակ Սահակյանը: 20-ամյա ծանրորդը երկամարտում ցույց տվեց 376կգ արդյունք` 1 կգ-ով առաջ անցնելով Ռուսաստանը ներկայացնող Դավիթ Բեձանյանին: Այս քաշային կարգում չեմպիոն դարձավ Եգիպտոսի ներկայացուցիչ Մոհամեդ Ռահմանը, որը երկամարտում բարձրացրեց 383կգ:

Իսկ մինչ այս աշխարհի փոխչեմպիոն էին դարձել 69կգ քաշային Առաքել Միրզոյանը եւ 84կգ Արամ Ադրիկյանը: