Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

6 ԹԻՄ, 3 ՀԱՎԱԿՆՈՐԴ

Սպորտ

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մեկնարկել է Հայաստանի ակումբային մրցաշարը, որին մասնակցում են 6 թիմեր: Մեկնարկային 2 տուրերը ցույց տվեցին, որ չեմպիոնության համար ի զորու են պայքարել «Բանկային Արքան», «Միկան» եւ ՖԻՄԱ-ն:

«Միկա» ակումբի մինչ այս ուներ կանանց բավական ուժեղ թիմ, որը 2006թ. դարձավ նաեւ լավագույնը Եվրոպայում, իսկ այժմ «Միկան» ստեղծել է տղամարդկանց բավական ուժեղ թիմ, որտեղ հանդես են գալիս կանանց թիմի անդամներ: Առաջին տուրում «Միկան» համառ պայքարում 2.5:3.5 հաշվով զիջեց «Բանկային Արքային»: 6 խաղատախտակներից 5-ում գրանցվեց խաղաղ ելք եւ միայն Տիգրան Քոթանջյանին հաջողվեց հաղթել Արա Մինասյանին եւ հաղթանակ պարգեւել «Բանկային Արքային»:

ՖԻՄԱ-ն, որի կազմում հանդես են գալիս տաղանադավոր երիտասարդ շախմատիստներ Զավեն Անդրեասյանը, Ավետիք Գրիգորյանը, Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը, առաջին տուրում 5:1 հաշվով առավելության հասավ «Երեւանի» նկատմամբ, իսկ 2-րդ տուրում 4:2 հաշվով պարտության մատնեց «Գյումրիին»: 2-րդ տուրում «Միկան» 5:1 հաշվով ջախջախեց «Երեւանին»: «Միկայի» կազմում հաջողության հասան վրաց լեգեոներ Բաադուր Ջոբավան, Տիգրան Լ. Պետրոսյանը, Արման Փաշիկյանը, Արա Մինասյանը եւ Լիլիթ Մկրտչյանը:

«Բանկային Արքան» 4.5:1.5 հաշվով հաղթեց «Հրազդանին»: