ՌՄԲԱՐԿՈՒՆ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ՇԱՐՔ
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի «Արարատի» առանցքային ֆուտբոլիս Նշան Էրզերումյանը երկար ժամանակ է բացակայում է վնասվածքի պատճառով: Փորձառու ֆուտբոլիստը արդեն վերսկսել է մարզումները եւ շուտով հնարավորություն կունենա կրկին դուրս գալ խաղադաշտ:
«Նախորդ տարի վնասվել էր խաչաձեւ կապանս, որը ժամանակ առ ժամանակ զգացնել էր տալիս: 2007թ, Նոյեմբերին «Արարատի» նախկին գլխավոր մարզիչ Դուշան Միհիչի հետ միասին մեկնեցինք Սերբիա, որտեղ ինձ վիրահատեցին եւ մոտ մեկ ամիս մնացի այնտեղ, - պատմեց Էրզերումյանը եւ շարունակեց, - Երեւանում արդեն ծունկս պնդացնելու մարզումներ եմ իրականացրել: Բարեբատաբար, արդեն լավ եմ զգում ինձ»:
Թեեւ, Նշանը չէր կարողանում օգնել թիմին խաղադաշտում, սակայն միշտ խաղընկերների կողքին է եղել. «Շատ ուրախ եմ, որ այս տարի եւս հաջող ենք մեկնարկել` մեծ թվով միավորներ վաստակել: Հուսոմ եմ այս տարի կպահպանենք այս առավելությունը եւ չենք զիջի առաջին հորիզոնականը: Կարծում եմ` այդ հնարավորությունը ունենք, քանի որ թիմի ցույց տված ֆուտբոլը չեմպիոնին վայել խաղ է: Կուզենայի ես էլ արագ լավ մարզավիճակ ձեռք բերել եւ իմ մասնակցությունը ունենալ այդ հաջողություններին, եւ ինչու չէ` նաեւ դառնալ չեմպիոն»:
Այս ընթացքում Էրզերումյանը տրիբունաներից է հետեւել «Արարատի» ելույթներին եւ կարծիք կազմել թիմի մասին որպես հանդիսական. «Այսօր «Արարատում» արդեն ամեն ֆուտբոլիստ իր տեղում է: Այսօր նրանք խաղում են այն ֆուտբոլը, որը պահանջում է մարզիչը եւ իմ կարծիքով` շատ լավ է ստացվում: Լինում են հանդիպումներ, որոնցում գերակշռում է տակտիկական պայքարը եւ գեղեցիկ ֆուտբոլ չի ստացվում: «Բանանցի» հետ մեր հանդիպումները դրա վառ օրինակն են: Իսկ ահա «Փյունիկի» հետ հանդիպումները բավական գեղեցիկ են ստացվում: Սա ասում եմ, որտեղ հանդիսատես, բայց որպես ֆուտբոլիստ էլ ես մեծ հաճույք եմ ստանում կոլեկտիվ այդ խաղին մասնակցություն ունենալուց»:
Հայաստանի ընթացիկ առաջնությանը անդրադառնալով «Արարատի» հարձակվողը ընդգծեց, որը անկանկալները այս տարի շատ են. «Բացառությամբ «Կիլիկիայի»` բոլոր թիմերն էլ ի վիճակի են միմյանց խանգարել, միավորներ խլել: «Կիլիկիայում» լուրջ սերնդափոխություն է ընթանում, իսկ ահա մյուս թիմերը գրեթե հավասար են: Իմ կարծիքով` առաջնության մակարդակը բարձրացել է նախորդ տարիներին համեմատ»:
Նշանը մեծ անհամբերությամբ սպասում է նաեւ ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության մեկնարկին: «Արարատը» երկարատեւ ընդիմիջումից հետո կրկին հանդես կգա այս մրցաշարում.«Այս մրցաշարում հանդես գալը դա արդեն լուրջ փորձություն է եւ ցանկությունը մեծ է հաղթահարելու առաջին երկու փուլերի արգելքները: Այստեղ բոլորն էլ արդյունք են ակնկալում եւ գեղեցիկ խաղը մղվում է երկրորդ պլան: Այս մրցաշարում հաջող հանդես գալը կնպաստի ակումբի առաջխաղացմանը, վարկանիշի բարձրացմանը, իսկ երիտասարդների համար փորձ ձեռք բերելու լավ առիթ կլինի»: