ԲԱՐՍԵՂՅԱՆԸ ԿՕԳՆԻ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Սուրեն Բարսեղյանը նշանակվել է «Միկա» ակումբի ավագ մարզիչ: Նոր պաշտոնում Բարսեղյանը կօգնի «Միկայի» գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանին: Այս մասին «Ա1+»-ին հայտնեցին «Միկա» ակումբից:
Սուրեն Բարսեղյանը մոտ մեկ ամիս առաջ հրաժարական տվեց «Ուլիս» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից, որտեղ աշխատեց ուղիղ մեկ տարի: Բարսեղյանը ժամանակին գլխավորել է նաեւ «Միկան», որը նրա գլխավորությամբ դարձել է Հայաստանի 2003թ. գավաթակիր: «Միկայից» հեռանալուց հետո փորձառու մասնագետը աշխատել է «Արարատում», ապա կարճ ժամանակահատվածում գլխավորել Կապանի «Գանձասարը»: Այսպիսով` Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության մասնակիցների շարքում «Միկան» ունեցավ մարզչական ամենաուժեղ կազմը:
«Միկան» պայմանագիր է կնքել նաեւ վրացի 23-ամյա ֆուտբոլիստ Զազա Սախոկիայի հետ: Վրացի ֆուտբոլիստը հայտնի է «Վիտ-Ջորջիա» ակումբում ունեցած ելույթներով, որի կազմում մասնակցել է նաեվ եվրագավաթների խաղարկության հանդիպումներին:
Հիշեցնենք, որ «Միկան» հունիսի 21-28-ը մասնակցելու է Ինտերտոտոյի գավաթի խաղարկությանը` մրցելով մոլդովական «Տիրասպոլ» թիմում: