Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆԱԽԱՎԵՐՋԻՆ ՏԵՂՈՒՄ

Սպորտ

Ռումինիայի Բանզա քաղաքում ավարտվեց «Թագավորական մրցաշարի» 2-րդ խաղարկությունը, որին մասնակցում էր նաեւ Ռաֆայել Վահանյանը: Փորձառու հայ գրոսմայստերը վերջին 11-րդ տուրում սպիտակներով ոչ-ոքի խաղաց Ալեքսանդր Խալիֆմանի հետ եւ գրավեց ընդամենը նախավերջին 4-րդ հորիզոնականը: Վահանյանը իր հնարավորություններից բավական ցածր հանդես եկավ: Ողջ մրցաշարի ընթացքում նա տոնեց ընդամենը 1 հաղթանակ, 6 պարտիա ավարտվեց ոչ-ոքի եւ կրեց 3 պարտություն:

Մրցաշարի հաղթող դարձավ անգլիացի Նայջլ Շորտը, որը 10 հնարավորից վաստակեց 7 միավոր: Շորտին հաջորդեցին Լայոս Պորտիսչը եւ Ուլֆ Անդերսենը, որոնք վաստակեցին 5.5-ական միավոր: