Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՂԹԵՑ ԳԵՐՄԱՆԱՑԻՆԵՐԻՆ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպում է անցկացրել գերմանական «Օֆենբախ» թիմի հետ եւ հաղթել 4:3 հաշվով: Մրցակցի հարկի տակ կայացած խաղում Հայաստանը մեծ առավելություն է ունեցել եւ արդեն 19-րդ րոպեին Ռոբերտ Արզումանյանը բացել է խաղի հաշիվը: 27-րդ րոպեին Գեւորգ Ղազարյանը խփել է 2-րդ գնդակը:

Քիչ անց «Օֆենբախի» ֆուտբոլիստներին հաջողվել է կրճատել հաշիվ տարբերությունը: 71-րդ րոպեին Արզումանյանը կրկին վերականգնել է 2 գնդակի տարբերությունը, իսկ 77-րդ րոպեին Լեւոն Պաչաջյանը 4-րդ գնդակն է ուղարկել գերմանացիների դարպասը: Խաղավերջում «Օֆենբախը», որը մի շարք փոփոխություններ էր կատարել, կարողացել է 2 ագամ գրավել Հայաստանի հավաքականի դարպասը եւ հանդիպումը ավարտվել է 4:3 հաշվով:

Հայաստանի հավաքականն այս խաղից առաջ ուներ ընդամենը 16 ֆուտբոլիստ, քանի որ մի քանի լեգեոներներ վերադարձել էին իրենց ակումբներ: