ԴԱՐՊԱՍՆԵՐԸ ԱՆԱՌԻԿ ՄՆԱՑԻՆ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի առաջնությունում այսօր կայացավ մեկ հանդիպում: 8-րդ տուրի շրջանակներում Գյումրիում «Շիրակը» ընդունեց «Միկային»: Թեեւ կողմերը դարպասը գրավելու մի քանի ռեալ պահեր ունեցան, սակայն հանդիպումը ավարտվեց 0:0 հաշվով:
Այս ոչ-ոքիից հետո «Միկան» 13 միավորով ընթանում է 2-րդ հորիզոնականում եւ առաջատար «Արարատին» զիջում է 5 միավորով: «Շիրակը» միավորների քանակը հասցրեց 10-ի եւ այս ցուցանիշով 4-րդն է: Սակայն 5-րդ տեղում ընթացող «Բանանցը», որը վաստակել է 7 միավոր, 2 հանդիպում քիչ է անցկացրել գյումրեցիներին եւ այդ հանդիպումներում հաղթելու դեպքում կշրջանցի «Շիրակին»:
8-րդ տուրի «Կիլիկիա» - «Արարատ», «Բանանց» - «Գանձասար», «Ուլիս» - «Փյունիկ» հանդիպումները անորոշ ժամանակով հետաձգվել են: «Բանանց», «Փյունիկի» եւ «Արարատի» մի քանի ֆուտբոլիստներ ներկայումս Հայաստանի հավաքականի կազմում գտնվում են արտասահամանում, որտեղ մասնակցում են ընկերական հանդիպումների