Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿՐԿՆՎԵՑ

Սպորտ

Այսօր ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը, որում Հայաստանի հավաքականը առաջադիմել է 2 աստիճանով եւ զբաղեցնում է 78-րդ հորիզոնականը: Մեր ընտրանու պատմության մեջ սա լավագույն ցուցանիշի կրկնություն է: 78-րդ հորիզոնականում Հայաստանը եղել է նաեւ այս տարվա ապրիլին հրապարակված աղյուսակում:

Այս ժամանակահատվածում Հայաստանը 2 ընկերական հանդիպում է անցկացրել: Նախ հյուրընկալվելիս ոչ-ոքի է խաղացել Մոլդովայի հետ, ապա չեզոք դաշտում 0:0 հաշվով ավարտել ՖԻՖԱ-ի աղյուսակում 8-րդ տեղում գտնվող Հունաստանի հետ: Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի աղյուսակում գտնվում է 1994թ.:

ԸւԵՖԱ-ի անդամ 53 երկրների շարքում Հայաստանը գտնվում է 39-րդ հորիզոնականում:

Լավագույն 20 հավաքականները, ԱՊՀ եւ մերձբալթյան երկրները եւ Հայաստանի մրցակիցները 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում

1. Արգենտինա 1559

2. Բրազիլիա 1513

3. Իտալիա 1424

4. Իսպանիա 1303

5. Գերմանիա 1274

6. Չեխիա 1246

7. Ֆրանսիա 1143

8. Հունաստան 1133

9. Անգլիա 1123

10. Հոլանդիա 1111

11. Պորտուգալիա 1094

12. Ռումինիա 1069

13. Կամերուն 1041

14. Մեքսիկա 1020

15. Խորվաթիա 1017

16. Գանա 986

17. Շոտլանդիա 978

18. Բուլղարիա 949

19. Կոլումբիա 904

20. Թուրքիա 877

24. Ռուսաստան 846

31. Ուկրաինա 791

49. Բելգիա 600

51. Մոլդովա 583

57. Բելառուս 540

58. Ուզբեկստան 537

62. Լիտվա 523

67. Բոսնիա 487

70. Լատվիա 462

78. Հայաստան 392

80. Վրաստան 383

121. Էստոնիա 239

125. Ղազախստան 235

133. Ադրբեջան 203

140. Ղրզստան 183

150. Թուրքմենստան144