Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՈՒԺԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄԸ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը շարունակում է ընկերական հանդիպումներ անցկացնել: Վաղը Յան Պոուլսենի սաները Օֆենբախ քաղաքում կմրցեն համունուն թիմի հետ, սակայն սա իր տարբերություն Մոլդովայի եւ Հունաստանի հավաքականների հետ կայացած խաղերին, պաշտոնական չէ:

Հայաստանի հավաքականի հիմնականում կազմի ֆուտբոլիստներ Աղվան Մկրտչյանը, Ալեքսանդր Թադեւոսյանը, Արթուր Ոսկանյանը եւ Սամվել Մելքոնյանը վերադարձել են իրենց ակումբներ, ուստի այս հանդիպմանը չեն մասնակցի: Այսպիսով այս հանդիպումից առաջ Պոուլսենի տրամադրության տակ կան ընդամենը 16 ֆուտբոլիստ:

«Օֆենբախը», Գերմանիայի 2-րդ լիգայի 2007-08թթ. առաջնությունում գրավելով 15-րդ հորիզոնականը, դուրս է մնացել այս դիվիզիոնից` տեղավոխվելով 3-րդ լիգա: Ակումբը հարուստ պատմություն ունի եւ հիմնադրվել է 1901թվականին: Թիմի ամենամեծ նվաճումը 1970թ. Գերմանիայի գավաթին տիրանալն է, իսկ ավելի վաղը` 1950 եւ 1959թթ. «Օֆենբախը» դարձել է Գերմանիայի փոխչեմպիոն:

Ներկայում ակումբը մարզում է Յորն Անդերսենը: «Օֆենբախում» հանդես են գալիս մի շարք լեգեոներներ, որոնք ներկայացնում են Բրազիլիան, Թուրքիան, Նիգերիան, Բուրկինա Ֆասոն, Մարոկկոն, Չեխիան եւ Թունիսը:

Հանդիպումը կկայանա «Բիեբեր Բերգ» մարզադաշտում, որտեղ կայացավ նաեւ Հունաստան-Հայաստան հանդիպումը: