ՄԱՐԳԱՐՈՎԻ ՆՈՐԱՄՈՒՏԸ ՀԱՋՈՂ ԷՐ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի առաջնության 7-րդ տուրում ետնապահ «Կիլիկիան» իր առաջին հաղթանակը տոնեց՝ հյուրընկալվելիս երկու անպատասխան գնդակ ուղարկելով «Շիրակի» դարպասը:
Մինչ այս անցկացրած բոլոր 6 խաղերում թիմը պարտություններ էր կրել սեփական դարպասը ընդունելով 20 գնդակ, որից հետո թիմի գլխավոր մարզիչ Երվանդ Կրբաշյանը հրաժարական էր տվել: Օրերս «Կիլիկիայի» գլխավոր մարզիչ էր նշանակվել Էդուարդ Մարգարովը, որի գլխավորությամբ թիմը անցկացնելով առաջին հանդիպումը Գյումրիում հաղթեց «Շիրակին»: Վերջինս ընթացիկ առաջնությունում բավական հաջող է հանդես գալիս եւ հանդիսանում էր այս խաղի բացահայտ ֆավորիտը, սակայն 11-րդ եւ 28-րդ րոպեիներին հյուրերի խփած գնդակները գյումրեցիներին զրկեցին նույնիսկ միավոր վաստակելու հնարավորությունից:
Վերջապես հաղթանակ տարավ նաեւ «Ուլիսը», որը 1:0 հաշվով առավելության հասավ Կապանի «Գանձասարի» նկատմամբ եւ հեռացավ նախավերջին 7-րդ հորիզոնականից:
Այս տուրի «Արարատ» - «Փյունիկ» եւ «Բանանց» - «Միկա» հանդիպումները հետաձգվել են, քանի որ այս ակումբներում հանդես եկող մի շարք ֆուտբոլիստներ ներկայումս հավաքականի կազմում մասնակցում են ընկերական հանդիպումների: