ՀՈՒՆԱՍՏԱՆԸ` ԲԱՑԱՀԱՅՏ ՖԱՎՈՐԻՏ
Աջակցիր «Ա1+»-ինՀունիսի 1-ին կայանալիք Հունաստան-Հայաստան ընկերական խաղում բուքմեյքերական գրասենյակները նախապատվությունը տալիս են հույններին եւ գրեթե չեն կասկածում, որ Եվրոպայի չեմպիոնները հաղթելու են այս խաղում: Չնայած հանդիպումը կայանալու է չեզոք դաշտում` Գերմանիայի Օֆենբախ քաղաքում, Հունաստանի հաղթանակի համար սահմանվել է ընդամենը 1.20 գործակից: Հայաստանի հաղթանակը բուքմեյքերները գնահատվել են 11.00 գործակցով, իսկ ոչ-ոքիի համար խաղադրույք են ընդունում 5.50 գործակցով:
Այն, որ Հունաստանը այս խաղում չի պարտվի որոշ բումեյքերական գրասենյակներ նույնիսկ խաղադրույք չեն ընդունում, իսկ ոմանք էլ սահմանել են սիմվոլիկ 1.01 գործակից: Հայաստանի չպարտվելու գործակիցը կազմել է 3.70:
Քիչ հավանական է համարվում, որ հայ ֆուտբոլիստները կգրավեն մրցակցի դարպասը: Հայաստանի գոլ խփելու հավանականությունը բուքմեյքերները գնահատել են 2.30 գործակցով, իսկ չխփելունը` 1.50:
Ամենահավանական հաշիվը, ըստ բուքմեյքերների, դա Հունաստանի հաղթանակն է 2:0 հաշվով, որի համար սահմանվել է 6.00 գործակից: 1:0 հաշվի համար սահմանվել է 6.50 գործակից, 2:1 հաշվի համար` 9.50, 3:0 հաշվի համար` 7.50, 4:0 հաշվի համար` 10.00:
Խաղադրույքներ են ընդունվում նաեւ առաջին կեսի ելքի համար: Այստեղ Հունաստանի հաղթանակը 1.50 գործակից է, Հայաստանին` 8.55, իսկ ոչ-ոքին` 2.85: