«ՊՈԼԻՏԵԽՆԻԿԻ» ԱՌԱՎԵԼՈՒԹՅԱՄԲ
Աջակցիր «Ա1+»-ինԳյումրիում ավարտվեց բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց առաջնությունների 2-րդ շրջանը: Տղամարդկանց պայքարում կրկին հաջող հանդես եկավ «Պոլիտեխնիկը», որը առայժմ միավոր չի կորցրել: «Ճարտարագետները» հեշտությամբ առավելության հասան ՖԻՄԱ-ի, «Արցախի» եւ «Գյումրիի» նկատմամբ, իսկ ահա «Արբակիր-ՖԻՄԱ»-ի հետ հանդիպումը անցավ բավական լարված պայքարում: Ի վերջո, առաջատարը հաղթեց 84:77 հաշվով: Իր հերթին «Արաբկիր ՖԻՄԱ»-ն խնդիրներ չունեցավ մյուս թիմերի հետ պայքարում:
Կանանց պայքարում Գյումրու մանկավարժական ինստիտուտը` ԳՄԻ-ն, կարողացավ հավասարվել «Գրանդ Քենդիին»: Առաջին շրջանում այս թիմերի պայքարում հաղթել էր «Գրանդ Քենդին», սակայն Գյումրիում ԳՄԻ-ին ռեւանշի հասավ 75:68 հաշվով:
Տղամարդկանց եւ կանանց առաջնություններում առաջին 4 հորիզոնականները գրաված թիմերը պայքարը կշարունակեն փլեյ-օֆֆում, որը կկայանա 2008թ. սեպտեմբերին:
Տղամարդիկ
2-րդ շրջան
«Պոլիտեխնիկ» - «Արաբկիր ՖԻՄԱ»` 84:77
«Արցախ» - «Պոլիտեխնիկ»` 71:95
«Արաբկիր-ՖԻՄԱ» - ՖԻՄԱ` 74:41
«Արցախ» - ՖԻՄԱ` 59:39
«Պոլիտեխնիկ» - ՖԻՄԱ` 89:43
ՖԻՄԱ - «Գյումրի»` 40:74
«Պոլիտեխնիկ» - «Գյումրի»` 80:66
«Արաբկիր» - «Գյումրի»` 73:70
«Արցախ» - «Գյումրի»` 50:64
ՖԻՄԱ - «Պոլիտեխնիկ»` 89:43
Մրցաշարային աղյուսակ
Մ
1. Պոլիտեխնիկ 16
2. Արաբկիր-ՖԻՄԱ 14
3. Գյումրի 12
4. Արցախ 10
5. ՖԻՄԱ 8
Կանայք
2-րդ շրջան
«Գրանդ Քենդի» - ԳՄԻ` 68:75
«Գրանդ Քենդի» - «Արցախ»` 99:40
«Գրանդ Քենդի» - «Արարատ»` 63:49 «Գրանդ Քենդի» - «Աջեռա»` 74:38
«Աջեռա» - «Արարատ»` 31:72
«Աջեռա» - «Արցախ»` 41:56
«Աջեռա» - ԳՄԻ` 56:107
«Արարատ» - «Արցախ»` 40:74
«Արարատ» - ԳՄԻ` 59:81
ԳՄԻ - «Արցախ»` 59:31
Մրցաշարային աղյուսակ
Մ
1. ԳՄԻ 15
2. Գրանդ Քենդի 15
3. Արցախ 12
4. Արարատ 10
5. ՖԻՄԱ 8