Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱՐԳԱՐՈՎԸ ԳԼԽԱՎՈՐԵՑ «ԿԻԼԻԿԻԱՆ»

Սպորտ

Երեւանի «Արարատի» նախկին հարձակվող Էդուարդ Մարգարովը գլխավորել է Երեւանի «Կիլիկիան», որը Հայաստանի ներկայիս առաջնությունում եզրափակում է մրցաշարային աղյուսակը: Այս պաշտոնում Մարգարովը փոխարինել է Երվանդ Կրբաշյանին, որը օրերս հրաժարական էր տվել:

«Կիլիկիայի» նորանշանակ 62-ամյա մարզիչը 1960-70-ական թվականների ԽՍՀՄ-ի ամենահայտնի հարձակվողներից: Բաքվի «Նեւֆթչիի» եւ Երեւանի «Արարատի» կազմում Մարգարովը անցկացրել է 370 հանդիպում եւ խփել 159 գնդակ:

1973թ. «Արարատի» կազմում դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, 1971 եւ 1976թթ. փոխչեմպիոն, 1966թ. «Նեւֆթչիի» կազմում բրոնզե մեդալակիր: 1973 եւ 1975թթ. Մարգարովը «Արարատի» կազմում նվաճել է նաեւ ԽՍՀՄ գավաթը: Հայտնի ֆուտբոլիստը հանդես է եկել նաեւ ԽՍՀՄ հավաքականի կազմում եւ 3 անգամ ընդգրկվել ԽՍՀՄ լավագույն 33 ֆուտբոլիստների ցանկանում:

Մարզչական գործունեությունը Մարգարովը սկսել է «Արարատում», իսկ 1986-1991թ. եղել է ԽՍՀՄ-ի պատանեկան հավաքականի գլխավոր մարզչի օգնականը: 1992-94թթ. եղել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը, որը Մարգարովի գլխավորությամբ անցկացրել է իր առաջին հանդիպումները ԽՍՀՄ փլուզումից հետո: 2000թ. գլխավորելով «Միկան»` Մարգարովը թիմի հետ 2 անգամ նվաճեց Հայաստանի գավաթը: