ԲԵՐԵԶՈՎՍԿԻՆ ՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենի ուսումնամարզական հավաքի է հրավիրել 22 ֆուտբոլիստի, որոնցից 20-ը կմեկնեն Մոլդովա եւ Գերմանիա` մասնակցելու, համապատասխանաբար, Մոլդովայի ու Հունաստանի հավաքականների հետ նախատեսված ընկերական հանդիպումներին: Մայիսի 28-ին Տիրասպոլում մեր թիմը կմրցի Մոլդովայի ընտրանու հետ, իսկ հունիսի 1-ին գերմանական Օֆենբախ քաղաքում ուժերը կչափի հույների հետ:
Հայաստանի հավաքականի կադրային որոշ խնդիրներ ունի: Մասնավորապես հիմնական դարպասապահ Ռոման Բերեզովսկին վնասվածքի պատճառով հերթական անգամ չի կարողանա օգնել մեր ընտրանուն: Կրկին հրավեր չի ստացել «Բանանցի» ավագ Եղիշե Մելիքյանը: Ըստ մեր ունեցած աղբյուրի` Եղիշե Մելիքյանը տարաձայնություններ ունի հավաքականում, ուստի կրկին դուրս է մնացել հրավիրվածների ցանկից:
Առաջին անգամ Հայաստանի հավաքականում հանդես գալու հնարավորություն է ստացել «Արարատի» բրազիլացի լեգեոներ Պիզզելի Մարկոսը, որը Հայաստանի նախորդ եւ ընթացիկ առաջնությունների լավագույն ռմբարկուն է:
Դարպասապահներ`
Գեւորգ Կասպարով («Ռահահան», Իրան)
Գրիգոր Մելիքսեթյան («Փյունիկ»)
Պաշտպաններ`
Սարգիս Հովսեփյան («Փյունիկ»)
Ռոբերտ Արզումանյան («Ռանդերս», Դանիա)
Կարեն Դոխոյան («Փյունիկ»)
Ալեքսանդր Թադ—ոսյան («Վիտեբսկ», Բելառուս)
Աղվան Մկրտչյան («Գոմել», Բելառուս)
Կիսապաշտպաններ`
Արարատ Առաքելյան («Մետալուրգ», Ուկրաինա)
Լեւոն Պաչաջյան (ԳԱԻՍ, Շվեդիա)
Արթուր Ոսկանյան («Վիտեբսկ», Բելառուս)
Արթուր Մինասյան («Արարատ»)
Ռոմիկ Խաչատրյան («Բանանց»)
Արտավազդ Քարամյան («Պոլի», Տ. Ռումինիա)
Կարեն Ալեքսանյան («Բանանց»)
Վահագն Մինասյան («Արարատ»)
Հարձակվողներ`
Էդգար Մանուչարյան («Այաքս», Հոլանդիա)
Գեւորգ Ղազարյան («Փյունիկ»)
Սամվել Մելքոնյան («Մետալուրգ»,Դ. Ուկրաինա)
Համլետ Մխիթարյան («Ռահահան», Իրան)
Արա Հակոբյան («Զիմբրու», Մոլդովա)
Մարկոս Պիզելի («Արարատ»)
Արման Քարամյան («Պոլի», Տ. Ռումինիա)