Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐՈՆՅԱՆԸ ԵԶՐԱՓԱԿԵՑ ԱՂՅՈՒՍԱԿԸ

Սպորտ

Սոֆիայում ավարտվեց «Մտել - Մատերս-2008» շախմատային մրցաշարը: Ցավոք, Լեւոն Արոնյանը չինացի Բու Հիանցզիի հետ բաժանեց ետնապահի դերը: Վերջին տուրում Արոնյանը սպիտակներով մրցեց Բու Հիանցզիի հետ, որին հաղթելու դեպքում կհեռանար վերջին հորիզոնականից, սակայն այս պարտիան ավարտվեց ոչ-ոքի: Նախավերջին 9-րդ տուրում Լեւոն ոչ-ոքի էր խաղացել նաեւ Վասիլի Իվանչուկի հետ, որին զիջել էր առաջին շրջանում, իսկ 8-րդ տուրում հայ գրոսմայստերը սպիտակներով պարտվել էր ադրբեջանդի Թեմուր Ռաջաբովին: Անցկացրած 10 պարտիաներում Արոնյանը վաստակեց ընդամենը 3 միավոր: Նույնքան միավոր էր վաստակել նաեւ Հիանցզին եւ այս շախմատիստները բաժանեցին 5-6-րդ հորիզոնականները:

Մրցաշարի հաղթող դարձավ Վասիլի Իվանչուկը, որը վաստակեց 8 միավոր: Ուկրաինացի գրոսմայստերը 6 հաղթանակ տոնեց, իսկ մնացած 4 պարտիաները ավարտվեց ոչ-ոքիով: 2-րդ տեղում հանգրվանեց բուլղարացի Վեսելին Տոպալովը, որը վաստակել էր 6.5 միավոր: Տոպալովը 5 հաղթանակ տոնեց, որոնիցի 2-ը Արոնյանի նկատմամբ: