Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԱՐԱՐԱՏԸ»` ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՆԻ ՀԱՂԹՈՂ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 6-րդ տուրում առաջատարը` Երեւանի «Արարատը» հերթական հաղթանակը տարավ` հյուրընկալվելիս 3:2 հաշվով առավելության հասնելով Կապանի «Գանձասարի» նկատմամբ: Հյուրերի կազմում 2 անգամ աչքի ընկավ բրազիլացի Մարկոսը, որը արդեն 7 գնդակ է խփել ընթացիկ առաջնությունում եւ վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Իսկ «Արարատը» իր 6-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց եւ 18 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Անկախ 7-րդ տուրի արդյունքներից` «Արարատը» դարձավ առաջին շրջանի հաղթող:

Չեմպիոն «Փյունիկը» 3:0 հաշվով առավելության հասավ «Կիլիկիայի» նկատմամբ: Մեկնարկային 2 տուրերում տոնած հաղթանակներից հետո «Փյունիկը» այնքան էլ հաջող հանդես չէր գալիս բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում: Շուրջ մեկ ամիս թիմը հաղթանակ չէր տոնել, իսկ հաղթանակած հանդիպումներում Գյուլբուդաղյանցի սաները առավելության էին հասել նվազագույն հաշվով: Ետնապահի հետ մրցավեճը լավ առիթ էր փյունիկցիների համար վերջապես արդյունավետ խաղով աչքի ընկնելու համար: Իր հերթին «Կիլիկիան» նախորդ երկու հանդիպումներում իրեն առաջին գնդակներն էր ուղարկել մրցակիցների դարպասը եւ այս խաղում փորձելու էր անակնկալ մատուցել: Սակայն երիտասարդ ֆուտբոլիստներով համալրված այս թիմին դա կրկին չհաջողվեց:

Արդեն առաջին կեսում խաղի ելքը վճռվեց: 31-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո «Կիլիկիայի» պաշտպանները հեռացրեցին գնդակը, սակայն այն անմիջապես վերդարձավ տուգանային հրապարակ եւ ստեղծված խառնաշփոթ իրավիճակում ամենաարագը կողմնորոշվեց Կառլեն Մկրտչյանը, ով բացեց հաշիվը: Ընդամենը հինգ րոպե անց Էդգար Մալաքյանի փոխանցումից հետո Գեւորգ Ղազարյանը գլխի դիպուկ հարվածով կրկնապատկեց հաշվի տարբերությունը: Առաջին կեսում բացի այս խփած գոլերից «Փյունիկը» ունեցավ դարպասը գրավելու եւս մի քանի ռեալ պահեր, որոնց չիրացվեցին: Երկրորդ կեսում եւս առավելությունը ամբողջությամբ չեմպիոնի կողմն էր 79-րդ րոպեին Գեւորգ Ղազարյանը հաշիվը դարձրեց խոշոր. Հայաստանի հավաքականի հարձակվողը ստանալով գնդակը` Արթուր Եդիգարյանին շրջանցեց «Կիլիկիայի» երկու պաշտպաններին եւ գրավեց Մկրտումյանի պաշտպանած դարպասի հեռավոր անկյունը: Խփած երրորդ գոլից հետո «Փյունիկը» հանգստացավ, իսկ «Կիլիկիան» վերջապես վտանգավոր մի քանի գրոհներ ձեռնարկեց, սակայն իր բարձրութան վրա էր Գրիգոր Մելիքսեթյանը, ով թույլ չտվեց տանտերերին խփել հեղինակության գնդակը:

«Միկան» 1:0 հաշվով առավելությամբ հասավ «Ուլիսի» նկատմամբ:

6-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը ունի այսպիսի տեսք.

1. Արարատ 18

2. Միկա 12

3. Փյունիկ 10

4. Շիրակ 9

5. Բանանց 7

6. Գանձասար 5

7. Ուլիս 3

8. Կիլիկիա 0