Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲԱՐԴ ԻՐԱՎԻՃԱԿ ՍՈՖԻԱՅԻ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ

Սպորտ

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող «Մ-Տել Մաստերս» մրցաշարի ավարտից 3 տուր առաջ Լեւոն Արոնյանը 2 միավորով ընթանում է նախավերջին 5-րդ հորիզոնականում: Հայ գրոսմայստերը գործնականում հնարավորություն չունի գրավելու ավելի բարձր հորիզոնական:

7-րդ տուրում Արոնյանը սեւերով մրցեց բուլղարացի Իվան Չեպարինովի հետ: 45-րդ քայլում պարտիան ավարտվեց ոչ-ոքիով: Այս տուրի կենտրոնական մրցավեճում հանդիպեցին մրցաշարային աղյուսակը գլխավորող Վասիլի Իվանչուկը եւ նրան հետապնդող Վեսելին Տոպալովը: Այս պարտիայում գրանցվեց խաղաղ ելքը, ինչը ձեռնտու էր Իվանչուկին, որը 6 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ Տոպալովը 5 միավորով գտնվում է 2-րդ տեղում: Թեմուր Ռաջաբովը այս տուրում սպիտակներով առավելության հասավ Բու Հիանցզիի նկատմամբ, որը 1 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Ռաջաբովը եւ Չեպարինովը 3.5 միավորով ընթանում են 3-4-րդ հորիզոնականներում` 1.5 միավորով առաջ անցնելով 5-րդ տեղում ընթացող Արոնյանից: