Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԻՎԱՆՉՈՒԿԸ ԿՐԿԻՆ ՀԱՂԹԵՑ ԱՐՈՆՅԱՆԻՆ

Սպորտ

Լեւոն Արոնյանը շարունակում է անհաջող հանդես գալ ոչ միայն Սոֆիայում ընթացքում «Մ-Տել Մաստերս» շախմատային մրցաշարում, այլեւ Վասիլի Իվանչուկի հետ պարտիաներում:

Մրցաշարի 5-րդ տուրում Արոնյանը սպիտակնով մրցեց ուկրաինացի հայտնի գրոսմայստերի հետ: Նախքան այս պարտիան Լեւոնը 13 անգամ մրցել էր Իվանչուկի հետ, որի 7-ում զիջել մրցակցին, ընդամենը 2 հաղթանակ տոնել, իսկ մնացած 4 պարտիաները ավարտել խաղաղ ելքով: Այս վիճակագրությունը փաստում էր, որ Սոֆիայի մրցաշարում եւս Արոնյանին բարդ հանդիպում է սպասվում, առավել եւս, որ Իվանչուկը մրցաշարի առաջին 4 տուրերում նույնքան հաղթանակ էր տոնել: Ուկրաինացին հաղթեց նաեւ 5-րդ տուրում 44-րդ քայլին ստիպելով հանձնվել Արոնյանին, որը առայժմ հաղթանակ չի տարել այս մրցաշարում: Այս տուրում հաղթանակ տոնեց նաեւ Վեսելին Տոպալովը, որը սպիտակներով առավելություն հասավ Բու Հիանցզիի նկատմամբ: Չեպարինով-Ռաջաբով պարտիայում գրանցվեց խաղաղ արդյունք:

Մրցաշարային աղյուսակը 5 միավորով գլխավորում է Իվանչուկը, որին հաջորդում է 3.5 միավոր վաստակած Տոպալովը: Արոնյանը 1.5 միավորով գտնվում է 5-րդ հորիզոնականում: