ԱՐՈՆՅԱՆԸ ԱՌԱՅԺՄ ՉԻ ՀԱՂԹՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինՍոֆիայում մեկնարկած «Մ-Տել Մաստերս» շախմատի միջազգային մրցաշարի մեկնարկային տուրերում հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը առայժմ հաղթանակ չի տոնել: Առաջին տուրում Վեսելին Տոպալովին պարտվելուց հետո հայ շախմատիստը ոչ-ոքի է խաղացել ԻվանՉեպարինովի, Թեմուր Ռաջաբովի եւ Բու Հիանցզիի հետ: Առավել քան հաջող է մեկնարկել ուկրաինացի Վասիլի Իվանչուկը, որը անցկացրած 4 պարտիաներում նույնքան հաղթանակ է տոնել եւ վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Իվանչուկին հաջորդում է Տոպալովը, որը վաստակել է 2.5 միավոր: Բուլղարացի գրոսմայստերը եւս հաջող էր մեկնարկել, սակայն 2-րդ տուրում Իվանչուկից կրած պարտությունը թույլ չտվեց նրան դառնալ առաջատար:
Արոնյանը, Չեպարինովը եւ Ռաջաբովը 1.5-ական միավորով եզրափակում են լավագույն եռյակը, իսկ Բու Հիանցզին 1 միավորով գտնվում է վերջին 6-րդ տեղում: