Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵՆ

Սպորտ

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 2-րդ տուրում հայ շախմատիստները բավական հաջող են հանդես եկել: Հաղթանակներ են տոնելԳաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Կարեն Ասրյանը, Տիգրան Պետրոսյանը: Պարտվել է միայն Սամվել Տեր-Սահակյանը, որը զիջել է Լեոնիդ Կրիտցին, իսկ ահա Տիգրան Քոթանջյանը, Արտաշես Մինասյանը, Աշոտ Անաստասյանը եւ Դմիտրի Հարությունյանը վաստակել են կեսական միավոր: Հայաստանի ներկայացուցիչներից միայն Գաբրիել Սարգսյանն է, որ մեկնարկային 2 տուրերում միավոր չի կորցրել եւ ընթանում է առաջատարների թվում:

Կանանց պայքարում պարտություն են կրել Էլինա Դանիելյանը եւ Աննա Հայրապետյանը: Փոխարենը հաղթել են Լիլիթ Մկրտչյանը, Նելլի Աղինյանը եւ Սիրանուշ Անդրեասյանը: Լիլիթ Գալոյանը իր պարտիան ավարտել է ոչ-ոքի: