ՄԱՀԱՑԵԼ Է «ՀԱՏԻՍԻ» ՄԱՐԶԻՉԸ
Աջակցիր «Ա1+»-ինԵրկարատեւ ծանր հիվանդությունից հետո 71 տարեկան հասակում մահացել է Հայաստանի բոլոր ժամանակների լավագույն բասկետբոլային մարզչներից մեկը` Մարտուն (Ռաֆիկ) Չոլախյանը, որի հետ են կապված հայկական կանանց բասկետբոլի բոլոր հաջողությունները:
Հայաստանի Բասեկտբոլի ֆեդերացիայից այսօր հայտնեցին, որ Մարտին Չոլախյան հայկական բասկետբոլի երախտավորներից է, որի ջանքերով ժամանակին ստեղծվել է Գյումրիի «Բուրեվեստնիկ» կանանց թիմը եւ հանդես եկել ԽՍՀՄ-ի 1-ին լիգայի առաջնությունում: Հենց այս թիմի բազայի վրա հետագայում ստեղծվել բոլորիս քաջ հայտնի Աբովյանի «Հատիսը», որը հաղթելով 1-ին լիգայում` իրավունք ստացավ հանդես գալ բարձրագույն խումբում: Չոլախյանի գլխավորությամբ «Հատիսը» 2 անգամ նվաճեց ԽՍՀՄ-ի գավաթը, 1-ական անգամ գրավեց 3-րդ եւ 4-րդ հորիզոնականները, մասնակցեց Եվրոպայի գավաթի խաղարկությանը, որտեղ ընդգրկվեց լավագույն 8 թիմերի ցանկում: Ընդհանրապես մեծ էր նրա ավանդը Հայաստանում կանանց բասկետբոլի զարգացմանը, քանի որ նրա պատրաստած կադրերը պարբերաբար համալրում էին Հայաստանի հավաքականները: Մարտուն Չոլախյանի սանն է նաեւ 1992թ. Բարսելոնայի օլիմպիական խաղերի չեմպիոն Էլեն Բունիաթյանցը, որը այս հաջողությանը արժանացավ Ռուսաստանի հավաքականի կազմում: Իսկ մինչ այս Չոլախյանի գլխավորած ԽՍՀՄ-ի պատանեկան հավաքականը դարձել էր Եվրոպայի չեմպիոն: Վերջին 5 տարիներին ՀՀ վաստակավոր մարզիչը ծանր հիվանդության պատճառով մարզչական գործունեություն չէր իրականացնում:
Հայաստանի Բասկետբոլի ֆեդերացիայից հայտնեցին, որ խորապես ցավակցում են Մարտուն Չոլախյանի մերձավորներին անդառնալի կորուստի կապացությամբ: