ԴԱՐՁՅԱԼ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ ԵՆՔ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինԾանրամարտի Հայաստանի հավաքականը 2-րդ տարին անընդմեջ դառնում է Եվրոպայի առաջնության հաղթող: Ինչպես եւ նախորդ տարի Ֆրանսիայում կայացած Եվրոպայի առաջնության ժամանակ, այնպես էլ այս տարի Իտալիայում երեկ ավարտված հին մայրցամաքի առաջնության ժամանակ բոլորից շատ ոսկե մեդալներ նվաճեցին Հայաստանի ներկայացուցիչները:
Ընդհանուր առմամբ, մեր ծանրորդները նվաճեցին 17 մեդալ, որից 13-ը ոսկե, 3-ը արծաթե եւ մեկը բրոնզե: Հայաստանը ունեցավ Եվրոպայի 4 չեմպիոն: Կանանց պայքարում հաջողության հասան 63կգ քաշային Մելինե Դալուզյանը, 69կգ քաշային Նազիկ Ավդալյանը: Տղամարդկանց պայքարում երկամարտի արդյունքում ոսկե մեդալի արժանացան 69կգ քաշային Տիգրան Լ Մարտիրոսյանը եւ 84կգ քաշային Տիգրան Վ. Մարտիրոսյանը:
Նկատենք նաեւ, որ Եվրոպայի նախորդ առաջնությունների չեմպիոն, Հայաստանի 2007թ. լավագույն մարզիչ Գեւորգ Դավթյանը չէր մասնակցում Եվրոպայի այս առաջնությանը` նախապատրաստվելով օգոստոսին Պեկինում կայանալիք օլիմպիական խաղերին: