Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՌԱՋԻՆ ՄԵԴԱԼՆԵՐԸ

Սպորտ

Իտալիայում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում առաջին մեղալներն են նվաճել Հայաստանի կանանց հավաքականի ներկայացուցիչները:

63կգ քաշային կարգում Մելինե Դալուզյանը երկամարտի 235կգ արդյունքով գրավել է առաջին հորիզոնականը դառնալով Եվրոպայի չեմպիոն: Մելինեն առաջին է եղել թե հրում, թե պոկում վարժություններում` մեկական փոքր ոսկե մեդալ նվաճելով նաեւ այդ վարժություններում: Դալուզյանին հաջորդած թրքուհի Սիբել Սիմսեկը երկամարտում բարձրացրել է ընդամենը 226կգ:

Հիանալի ելույթ ունեցել նաեւ 69կգ քաշային Նազիկ Ավդալյանը, որը երկամարտի 242կգ արդյունքով դարձյալ գրավել է առաջին հորիզոնականը: Ավդալյանը նաեւ լավագույն է եղել հրում եւ պոկում վարժություններում: Այսպիսով Հայաստանը արդեն 2 Եվրոպայի չեմպիոն ունի, որոնք միանգամից 6 ոսկե մեդալ են նվաճել ընթացիկ առաջնությունում: Թիմային պայքարում եւս Հայաստանը ներկայումս ընթանում է առաջին հորիզոնականում:

Տղամարդկանց պայքարում մեր ներկայացուցիչները պայքարի մեջ կմտնեն այսօրվանից: