Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԵԿՆԱՐԿԸ ԱՆՀԱՋՈՂ ԷՐ

Սպորտ

Իտալիայում մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց առաջնությունները, որտեղ հանդես են գալիս նաեւ Հայաստանի հավաքականները: Առաջինը պայքարի մեջ են մտել կանայք: 48կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացուցիչ չուներ, իսկ ահա 53կգ քաշային կարգում պայքարի մեջ մտան Լիանա Մանուկյանը եւ Թեհմինե Կարապետյանը: Երիտասարդ մարզուհիները նույնիսկ մոտ չէին մրցանակային տեղերին եւ գրավեցին համապատասխանաբար 7-րդ եւ 9-րդ հորիզոնականները: Այս քաշային կարգում չեմպիոն դարձավ Ուկրաինայի ներկայացուցիչ Նատալիա Տրոցենկոն, որին հաջորդեց իսպանուհի Մարիա Դե Լա Պուանտեն:

57-կգ քաշայինների կարգում եւս Հայաստանը ուներ 2 ներկայացուցիչ հանձինս Աննա Գովելյանի եւ Հեղինե Եփրեմյանի: Նրանց եւս գրավեցին համապատասխանաբար 7-րդ եւ 9-րդ հորիզոնականները: Չեմպիոն դարձավ Լեհաստանը ներկայացնող Ալեքսանդրա Կլեյնովսկայան:

Տղամարդկանց պայքարում առայժմ ելույթ են ունեցել միայն 56կգ քաշայինները, որտեղ Հայաստանը ներկայացուցիչ չուներ:

Հիշեցնենք, որ Եվրոպայի այս առաջնությունում խաղարկվելու են նաեւ օլիմպիական ուղեգրեր, իսկ Հայաստանի կանանց հավաքականը մինչ այս դեռ ոչ մի ուղեգրի չի արժանացել: