Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐՄԱՆ ԵՐԵՄՅԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ

Սպորտ

Հռոմում կայացած թեքվանդոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արման Երեմյանը մինչեւ 78 կգ քաշայինների պայքարում դարձել է Եվրոպայի չեմպիոն:

Մինչեւ եզրափակիչ հասնելը հայ մարզիկը հաղթել է Մոլդովայի, Իռլանդիայի, Բելառուսի եւ Գերմանիայի ներկայացուցիչներին: Եզրափակիչում Երեմյանի մրցակիցն է եղել Իսպանիայի ներկայացուցիչ Նիկոլաս Գարսիան, որին հաղթելով էլ Հայաստանի ներկայացուցիչը արժանացել է ոսկե մեդալների: Մինչեւ 67 քաշային կարգում Լեւոն Փաշաբեզյանը հենց առաջին փուլում զիջել է հոլանդացի Դենիս Բեկերսին:

Մինչեւ 72 քաշային կարգում Գրիգոր Վարդանյանը եւս պայքարը թողել է առաջին փուլում` պարտվելով Իսրայելի ներկայացուցիչ Յոնի Բեն Ահարոնին:

Ցավոք Եվրոպայի առաջնությունում օլիմպիական ուղեգրեր չէին խաղարկում: Թեքվանդոյում օլիմպիական վարկանիշային մրցաշարերը արդեն ավարտել են եւ Հայաստանի ներկայացուցիչներին չի հաջողվել արդյունքի հասել: