ԽԱՂԱՂ ԱՎԱՐՏ
Աջակցիր «Ա1+»-ինՖրասիայի Նիս քաղաքում ավարտվեց «Ամբեր-2008» շախմատային միջազգային մրցաշարը, որտեղ 12 հայտնի գրոսմայստերներ պայքարում էին կույր եւ արագ շախմատի կանոներով: Վերջին 11-րդ տուրից առաջ արդեն հայտնի էր, որ մրցաշարի հաղթողի կոչումը նվաճելու է Լեւոն Արոնյանը: Հայ գրոսմայստերը մի շարք հաղթանակներից հետո անհասանելի էր դարձել մրցակիցների համար: Վերջին տուրում նա 1:1 հաշվով ավարտվեց հանդիպումը հունգարացի Պետեր Լեկոյի հետ: Խաղաղ արդունք գրանցվեցին թե արագ, թե կույր պարտիաներում:
Այս տուրի մյուս հանդիպումներում եւս գրանցվեցին ոչ-ոքի:
Արոնյանը 14.5 միավորով դարձավ մրցաշարի հաղթող: 2-րդ հորիզոնականը 12-ական միավորով բաժանեցին Վլադիմիր Կրամնիկը, Պետեր Լեկոն, Մագնուս Կառլսենը եւ Վեսելին Տոպալովը:
Արոնյանը հատկապես հաջող հանդես եկավ արագ պարտիաներում: Անցկացրած 11 պարտիաներում նա վաստակեց 8 միավոր: Սա լավագույն ցուցանիշն էր արագ պարտիաներում, որտեղ 2-րդ տեղը 6.5 միավորով զբաղեցրեց Վասիլի Իվանչուկը: