Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԷԴԳԱՐԻ ԳՈԼԸ ՀԱՂԹԱԿԱՆ ԷՐ...

Սպորտ

Այսօր Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքի արվարձան Պերնիսում կայացավ Հայաստան -Ղազախստան ընկերական հանդիպումը, որը ավարտվեց քիչ առաջ:

Հայաստանի հավաքականը որոշ կադրային խնդիրներ ուներ հանդիպումից առաջ: Ի վերջո գլխավոր մարզիչ Յան Պոուլսենը մեկնարկային կազմում ընդգրկել էր այս ֆուտբոլիստներին. Գ. Կասպարով, Ս. Հովսեփյան, Ռ.Արզումանյան, Ա, Թադ—ոսյան, Ա. Մկրտչյան, Լ. Պաչաջյան, Ռ. Խաչատրյան, Ա. Ոսկանյան, Կ. Մկրտչյան, Համ. Մխիթարյան, Է. Մանուչարյան:

Խաղասկզբում գրեթե հավասար պայքար է ընթանում, իսկ 13-րդ րոպեին մեր թիմը գոլ խփելու հիանալի հնարավորություն է բաց թողել: Սարգիս Հովսեփյանի փոխանցումից հետո Էդգար Մանուչարյանը մոտ տարածությունից մի փոքր շեղ է հարվածել: 25-րդ րոպեին կարող էր աչքի ընկնել Լեւոն Պաչաջյանը, որի հարվածից հետո գերազանց խաղաց ղազախների դարպասապահ Դավիդ Լորիան: Ղազախները առաջին ռեալ գոլային պահը ստեղծեցին 37-րդ րոպեին, երբ նպաստավոր դիրքում հայտնված Սերգեյ Սխորիխի հարվածից հետո փայլեց դարպասապահ Գեւորգ Կասպարովը: 40-րդ րոպեին Համլետ Մխիթարյանը հարվածային դիրք է դուրս բերում Էդգար Մանուչարյանին, սակայն վերջինիս հարվածից հետո կրկին վստահ գործեց Լորիան: Առաջին կեսի նախավերջին րոպեին Համլետ Մխիթարյանի տուգանայինից կատարած հարվածից հետո Լորիան գնդակը հանեց անկյունային:

Ընդմիջմանը Պոուլսենը միանգամից 2 փոփոխություն է կատարել խաղադաշտ դուրս բերելով Արարատ Առաքելյանին եւ Գեւորգ Ղազարյանին, որոնք փոխարինել են Կառլեն Մկրտչյանին եւ Արթուր Ոսկանյանին: 2-րդ կեսում առավելությունը կրկին եղել է Հայաստանի կողմը: 62-րդ րոպեին Էդգար Մանուչարյանին վերջապես հաջողվել է բացել հաշիվը: Ամստերդամի «Այաքսի» ֆուտբոլիստը հեռահար հարվածով գրավել է Լորիայի պաշտպանած դարպասը: 70-րդ րոպեին Հայաստանի հավաքականի հիանալի հնարավորություն է ունեցել կրկնապատկելու հաշիվը, սակայն Սարգիս Հովսեփյանին չի հաջողվել անվրեպ իրացնել 11 մետրանոց տուգանային հարվածը: Խաղավերջումը հաշիվը հավասարեցնելու հնարավորություն են ունեցել ղազախները, սակայն Դմիտրի Բյակովի հարվածը մի փոքր շեղ է ստացվել: Հայաստանի հաղթել է 1:0 հաշվով` ռեւանշի հասնելով 2007թ. նոյեմբերին Երեւանում կրած պարտության համար: