Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱԿՈԲՅԱՆԸ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵՑ

Սպորտ

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արամ Հակոբյանը 1 տարվա պայմանագիր է կնքել Ուլյանովսկի «Վոլգայի» հետ: 28-ամյա ֆուտբոլիստը, որ նախորդ մրցաշրջանում հանդես էր գալիս Երեւանի «Բանանցում», «Ա1+»-ին հայտնեց, որ ամռանը կարող է եւ հեռանալ ռուսական թիմից. «Պայմանագիրը կնքվել է 6 ամիս + 6 ամիս սկզբունքով: Այսինքն, եթե Ռուսաստանի առաջին լիգայի առաջնության առաջին շրջանի ավարտից հետո լավ առաջարկներ ունենամ, ապա առանց փոխհատուցման կարող եմ տեղափոխվել այլ ակումբ»:

Արամ Հակոբյանը նախկինում հանդես է եկել նաեւ ուկրաինական «Ստալում», «Մետալուրգում», «Իլիչեւեցում»: Հակոբյանը հրավիրված էր նաեւ մասնակցելու այսօր կայանալիք Ղազախստան-Հայաստան ընկերական մրցավեճին, սակայն նրա վիզայի հարցը դրական լուծում չստացավ: Ամեն դեպքում հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենը, դիտելով Հակոբյանի խաղը ռուսական «Վոլգայի»` Թուրքիայում անցկացված ուսումնամարզական հավաքի ընթացքում, ցանկություն է հայտնել նրան տեսնել ազգային թիմում: