ՖԱՎՈՐԻՏԸ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է
Աջակցիր «Ա1+»-ինՄիջազգային բուքմեյքերական գրասենյակները վաղը Ռոտերդամում կայանալիք Հայաստան - Ղազախստան խաղում ֆավորիտ են համարում հայ ֆուտբոլիստներին:
Հայաստանի հավաքականի հաղթանակը այս խաղում գնահատվել է 1.81 գործակցով, իսկ մրցակցինը` 4.5 գործակցով: Ոչ-ոքիի համար սահմանվել է 3.35 գործակից: Ամենահավանականը համարվում են 1:0, 2:0, 1:1 հաշիվները, որոնց համար սահմանվել է 6.00 գործակից:
Հիշեցնենք, որ 2007թ. Հայաստանի եւ Ղազախստանի հավաքականները մեկական հանդիպում են անցկացրել: Ղազախները սեփական հարկի տակ պարտվել են 1:2 հաշվով. փոխարենը 1:0 հաշվով առավելության հասել Երեւանում:
Ի դեպ, Ղազախստանի հավաքականը, որի հետ վաղը Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպում է անցկացնելու Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում, արդեն մի քանի օր է գտնվում է մրցավայրում, իսկ նախորդ շավաթ նաեւ ստուգողական հանդիպում անցկացրել: Ղազախները հանդիպել են Ռոտերդամի «Օլիմպիա» սիրողական թիմի հետ եւ հաղթել 5:2 հաշվով: Ղազախստանի կազմում մեկական գոլի հեղինակ են դարձել Նուրբոլ Ժումասկալիեւը, Սերգեյ Սկորիխը, Ալեքսանդր Կուչման, իսկ Դմիտրի Բյակովը աչքի է ընկել երկու անգամ: