Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ

Քաղաքականություն

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ին հրամանագիր է ստորագրել արտակարգ դրություն հայտարարելու մասին.

«Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական կարգին սպառնացող վտանգը կանխելու եւբնակչության իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու նպատակով, ղեկավարվելով Հայաստանի Հարապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ եւ117-րդ հոդվածի 6-րդ կետերով` ո ր ո շ ու մ ե մ.

1. Երեւան քաղաքում 2008 թվականի մարտի 1-ից 20 օր ժամկետով հայտարարել արտակարգ դրություն:

2. Արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայող հանգամանքների վերացման եւայլ հրատապ հարցերի կանոնակարգման եւիրականացման ղեկավարումը վերապահել Հայաստանի Հանրապետության Նախագահին:

3. Արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովումը վերապահել Հայաս՟տանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը եւՀայաստանի Հանրապետության պաշտպանության նախարա՟րու՟թյանը:

4. Սահմանել արտակարգ դրություն հայտարարված տարածքում հետեւյալ ժա՟մա՟նակավոր սահմանափակումները՝

1) ժողովների, հանրահավաքների, ցույցերի, երթերի եւայլ զանգվածային միջո՟ցա՟ռումների իրականացման արգելում.

2) գործադուլների եւկազմակերպությունների գործունեությունը դադարեցնող կամ կասեցնող այլ միջոցառումների արգելում.

3) իրավապահ մարմինների կողմից, անհրաժեշտության դեպքում, անձանց, տրանս՟պորտային միջոցների տեղաշարժի սահմանափակում եւզննության իրակա՟նա՟ցում.

4) զանգվածային լրատվության միջոցների կողմից պետական եւներքաղաքական հարցերի առնչությամբ հրապարակումները կարող են իրականացվել բացառապես պետական մարմինների պաշտոնական տեղեկատվության սահմաններում.

5) առանց համապատասխան պետական մարմինների թույլտվության՝ թռուցիկ՟ների եւայլ ձեւով քաղաքական քարոզչության իրականացման արգելում.

6) արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայող հանգամանքների վերացմանը խոչընդոտող կուսակցությունների եւայլ հասարակական կազմակեր՟պու՟թյունների գործունեության ժամանակավոր կասեցում.

7) արտակարգ դրության իրավական ռեժիմը խախտած եւ տվյալ տարածքում չբնակվող անձանց վտարում` նրանց միջոցների հաշվին, իսկ միջոցներ չլինելու դեպ՟քում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` կատար՟ված ծախսերի հետագա փոխհատուցման պայմանով:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ սույն հրամանագրի իրականացումն ապահովելու ուղղությամբ:

6. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում տեղեկացման պահից»:-0-