Քննարկվել են urban.e-gov.am հարթակում քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացի բարելավման վերաբերյալ հարցեր
Աջակցիր «Ա1+»-ինՔաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել urban.e-gov.am էլեկտրոնային հարթակում քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացի կազմակերպման վերաբերյալ քննարկում։ Կոմիտեի մասնագետներից բացի քննարկմանը մասնակցել են նաև Տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը և հարթակը մշակած «Վի Իքս Սոֆթ» ընկերության ներկայացուցիչները։
Դիտարկվել են համակարգի բարելավման ուղղությամբ կատարված աշխատանքները, նախորդ հանդիպման պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Կոմիտեի ղեկավարն ընդգծել է, որ պետք է ձեռնարկվեն բոլոր միջոցները՝ համակարգի կիրառությունը համայնքներում սահուն կազմակերպելու համար։ Նա «Վի Իքս Սոֆթ»-ի ներկայացուցիչներից հետաքրքրվել է համայնքների մասնագետների վերապատրաստման, համակարգին պետական այլ կառույցների ինտեգրման և օգտատերերի մատնանշած խնդիրների լուծման ընթացքով։
Տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը տեղեկացրել է, որ նույնականացման գործընթացներում կատարվում են պարզեցումներ, որոնք կդյուրացնեն նաև urban.e-gov.am հարթակում էլեկտրոնային ստորագրության գործածումը՝ անվտանգության պահանջներին համապատասխան:
Ներկայացվել է նաև վիճակագրության ամփոփման հնարավորությունը, որը թույլ կտա վերլուծել գործընթացի մասնակից կառույցների կողմից հայտերի դիտարկման տևողությունը, բացահայտել ուշացումները և բարելավել կառավարման արդյունավետությունը։
Կոմիտեի նախագահի համակարգմամբ այս հանդիպումները պարբերական են՝ նպատակ ունենալով կատարելագործել հարթակի աշխատանքը և 2025 թվականի հունվարից ապահովել սահուն անցում ՀՀ ողջ տարածքում քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման էլեկտրոնային եղանակին