ԱՐՈՆՅԱՆԸ ՌԵՎԱՆՇԻ ՀԱՍԱՎ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Իսպանիայի Լինարես քաղաքում վերսկսվեց «Մորելիա-Լինարես-2008» շախմատային սուպերմրցաշարը: 2-րդ շրջանի առաջին տուրում Լեւոն Արոնյանը սիպտակներով մրցեց Վեսելին Տոպալովի հետ: Առաջին շրջանում Լեւոնը սեւերով պարտություն էր կրել բուլղարացի գրոսմայստերից, սակայն այս անգամ Արոնյանին հաջողվեց հաղթանակ տոնել եւ ռեւանշի հասնել մեկնարկային տուրում կրած պարտության համար:
Հերթական հաղթանակը տարավ աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը, որը սպիտակներով առավելության հասավ Ալեքսեյ Շիրովի նկատմամբ: Վասիլի Իվանչուկը սպիտակներով զիջեց Մագնուս Կառլսենին: Խաղաղ ելք գրանցվեց միայն Ռաջաբով Լեկո մրցամարտում:
8-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 5.5 միավորով գլխավորում է Վիշվանաթան Անանդը, որին 4.5 միավորով հաջորդում են Լեւոն Արոնյանը եւ Մագնուս Կառլսենը: Տոպալովը եւ Շիրովը վաստակել են 4-ական միավոր: