Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՐՁԱՎ ԱՌԵՒՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ

Տնտեսություն

Այսօր Ժնեւի Առեւտրի համաշխարհային կազմակերպության կենտրոնակայանում սկսվել է ԱՀԿ գլխավոր խորհրդի նիստը, որտեղ առաջինը քննարկվել է Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության հարցը:

ԱՀԿ-ին Հայաստանի Հանրապետության անդամակցության աշխատանքային խմբի ներկայացուցիչ դեսպան Սպենսերին (Ավստրալիա)‘ ներկայացրել է փաստաթղթերի փաթեթը եւ խմբի յոթ տարվա աշխատանքի արդյունքները։

Առեւտրի համաշախարհային կազմակերպությանն անդամակցելու համար դիմում Հայաստանը ներկայացրել է 1995թ.-ին:

Հայաստանի անդամակցության փաթեթի փաստաթղթերը մեկ-առ մեկ քննարկվել են: Արդյունքում ԱՀԿ գլխավոր խորհուրդը հաստատել է Հայաստանի անդամակցության արձանագրության ու անդամակցության որոշման նախագծերը: