A
A
Ոչնչացվել է «Nestle» ընկերության «NAN» ապրանքանիշի մանկական սննդի վտանգավոր ճանաչված խմբաքանակը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ոչնչացվել է մոտ 9 700 կգ ընդհանուր քաշով խմբաքանակ։ Ոչնչացման պատճառը, ըստ Ռուսաստանից ստացված լաբորատոր փորձաքննության արդյունքների, մանկական սննդի չոր, արագ լուծվող, կաթնային և կաթնաթթվային խառնուրդների խմբաքանակներում հայտնաբերված վտանգավոր տոքսինի հնարավոր առկայության ռիսկն է»,– ասված է տեսչական մարմնի հաղորդագրության մեջ։
ՍԱՏՄ–ից նշում են, որ իրականացված վերահսկողության արդյունքներով որոշում է կայացվել սահմանված կարգով ոչնչացնել ամբողջ խմբաքանակը` պահպանելով անվտանգության բոլոր կանոնները։