Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱԺ
A A
Պաշտոնական

Հայ պատգամավորները՝ Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ապրիլի 18-ից 19-ը տեղի է ունեցել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի (ՈՒՄՎ) միջազգային քարտուղարության նիստը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են եղել պատգամավորներ Հրաչյա Հակոբյանն ու Հայկ Ցիրունյանը:

Քննարկվել են Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի գործունեությանը վերաբերող ընթացիկ հարցեր, ինչպես նաեւ նախանշվել են առաջիկա ծրագրային առաջնահերթությունները: Նիստի ընթացքում ընդունվել է հայտարարություն՝ հակամարտությունների կործանարար հետեւանքների, կրոնների դերի եւ այդ հարցերում Եվրոպայի դիրքորոշման վերաբերյալ: Շեշտադրվել է խաղաղության, փոխըմբռնման եւ համագործակցության առաջնայնությունը:

Նիստին մասնակցել են պատվիրակություններ տասներկու երկրներից` Հայաստանից, Բոսնիա եւ Հերցեգովինայից, Կիպրոսից, Եգիպտոսից, Վրաստանից, Հունաստանից, Հունգարիայից, Հորդանանից, Հյուսիսային Մակեդոնիայից, Պաղեստինից, Ռումինիայից եւ Սերբիայից: