Բագրատ արք․ Գալստանյանին պատկանող գույքի վրա արգելանք է դրվել
Աջակցիր «Ա1+»-ինՏավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին արգելվում է որեւէ գործողություն կատարել իր սեփականությունը հանդիսացող անշարժ գույքի նկատմամբ։
Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանի դատավոր Լիլի Դրմեյանը որոշել է բավարարել ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ՝ արգելելով Բագրատ Գալստանյանին կատարել որեւէ գործողություն Տավուշի մարզի Բերդ համայնքի Նավուր գյուղի 2-րդ փողոցի 1-ին նրբանցքում գտնվող՝ 1198.09 քմ մակերեսով անշարժ գույքի նկատմամբ։
Դատավորը նշել է, որ Բագրատ Գալստանյանը չի կարող կատարել որեւէ գործողություն, որը կհանգեցնի գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության, մասնավորապես արգելել՝ ցանկացած եղանակով օտարել, գրավադրել վերոնշյալ գույքը։ Ի դեպ, որոշումը ենթակա չէ բողոքարկման։
Հայցադիմումը դատարան է ներկայացրել Գլխավոր դատախազությունը: Բացի Բագրատ Գալստանյանից, գործով պատասխանող է նաեւ «Կոնվերս» բանկը։ Հիշեցնենք, որ Բագրատ Բագրատյանը կալանքի տակ է։ Նրան մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության, իշխանության յուրացման հոդվածներով։ Բացի Բագրատ Գալստանյանից, գործով անցնում են եւս 17 անձինք։