ՆՈՐ- ՆՈՐՔԻ ԹԱՂԱՊԵՏ Է ԸՆՏՐՎԵԼ ԴԱՎԻԹ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
Աջակցիր «Ա1+»-ինՆախագահական ընտրությունների շեմին Ռոբերտ Քոչարյանին սատարող «Օրինաց Երկիր» կուսակցության ներկայացուցիչը հաղթեց Նոր- Նորք համայնքի թաղապետական ընտրություններում:
«Օրինաց Երկիր» կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Պետրոսյանը երեկ կայացած ընտրություններում ստացել է 15754 ձայն եւ 713 ձայնով գերազանցել է իր հակառակորդ, գործող թաղապետ Մկրտիչ Մինասյանին:
Ընտրություններին մասնակցել է 33 հազար 303 մարդ, ընտրողների 36.7 %-ը:
Մինասյանը եւ Պետրոսյանը մրցում էին նաեւ 3 տարի առաջ կայացած թաղապետական ընտրություններում: Այն ժամանակ Դավիթ Պետրոսյանը, որը դեռ չէր անդամագրվել «Օրինաց Երկրին», ընտրությունների արդյունքները բողոքարկեց դատարանում եւ պարտվեց:
Ի դեպ, վեց տարի Նոր- Նորք համայքնը ղեկավարած Մկրտիչ Մինասյանը ,1996 թ-ին էլ հաղթող էր ճանաչվել դատարանի վճռի արդյունքում: