Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԸ ԿՈՒՆԵՆԱՆ ՆՈՐ ՄԱՐԶԻՉՆԵՐ

Սպորտ

Բասկետբոլի Հայաստանի հավաքականները շուտով կունենան նոր մարզիչները: ՀԲՖ-ի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը «Ա1+»-ին հայտնեց, որ նախորդ մրցաշրջանում ֆեդերացիան 1 տարի ժամկետով էր պայմանագիր կնքել Հայաստանի մինչեւ 16, 18 տարեկան տղաների եւ մինչեւ 16 տարեկան աղջիկների հավաքականների մարզիչների հետ. «Պայմանագրի ժամկետը արդեն ավարտվել է» եւ մենք պատրաստվում ենք նոր մարզիչներ նշանակել այս պաշտոններում: Փետրվարի 25-ին տեղի կունենա ֆեդերացիայի ընդլայնված նիստը, որի ընթացքում էլ կհաստատվեն նոր մարզիչները»:

Բացի այդ նիստի ընթացքում Հրաչյա Ռոստոմյանը հանդես կգա 2007թ. վերաբերվող հաշվետվությամբ: Հանդես կգա նաեւ ֆեդերացիայի վերահսկիչ հանձնաժողովի նախագահը: Ռոստոմյանը հայտնեց նաեւ, որ նիստի ընթացքում կհաստատվեն նաեւ 2008թ. տարվա վերաբերվող ծրագրերը:

Ի դեպ, Հայաստանի հավաքականները այս տարի հանդես կգան Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում: Այս դիվիզիոնի վիճակահանությունը տեղի կունենա փետրվարի 27-ին, որի ընթացքում էլ հայտնի կդառնա, թե ովքեր են լինելու Հայաստանի հավաքականների մրցակիցները այս տարի ամռանը կայանալիք հանդիպումներում:

Հիշեցնենք, որ նախորդ տարի Հայաստանի հավաքականները երկարատեւ ընդմիջումից հետո մասնակցեցին Եվրոպայի առաջնությանը եւ հանդես եկան միանգամից B դիվիզիոնում, բայց չկարողացան պահպանել տեղը այս խմբում: