Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՈՒՐՋ ՀԱՄԱԼՐՈՒՄ ՉԿԱ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր «Միկան» շուտով կմասնակցի Թուրքմենստանում անցկացվող «Թուրքմենբաշիի գավաթի» ավանդական խաղարկությանը: «Միկան» ներկայումս Արկադի Անդրեասյանի եւ Ալյոշա Աբրահամյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք է անցկացնում Թուրքիայի Անթալիա քաղաքում, որտեղ մարզվում են 22 ֆուտբոլիստները:

Մրցաշրջանի մեկնարկից առաջ «Միկայում» կադրային որոշ փոփոխություններ տեղի ունեցել են, սակայն առանձնապես լուրջ համալրում թիմը չի ստացել: Թեեւ «Միկան» Հայաստանի ամենահարուստ ակումբներից է եւ պատկանում է հայտնի գործարար Միքայել Բաղդասարովին, սակայն այս թիմը կազմը Հայաստանի առաջնություններում առայժմ որեւէ լուրջ հաջողության չի հասել:

Ներկայումս էլ «Միկան» համալրվում է տեղացի ֆուտբոլիստներով, որոնցից կարելի է առանձնացնել «Արարատի» նախկին դարպասապահ Գառնիկ Հովհաննիսյանին: Թիմը պատրաստվում է համալրվել նաեւ մի քանի լեգեոներներով եւ Արկադի Անդրեասյանը այժմ փորձարկում է նրանցից մի քանիսին:

Մասնավորապես Անթալիայում թիմի հետ հավաքի են մասնակցում 3 վրացիներ: Հայաստանի փոխչեմպիոն «Բանանցն» էլ Կիպրոսում է նախապատրաստվում գալիք մրցաշրջանին: Նիկոլայ Կոստովի սաները առաջին ստուգողական հանդիպումն են անցկացրել եւ 0:3 հաշվով զիջել չեխական «Լիբերեցին»: Վաղը «Բանանցը» մրցելու է Դոնեցկի «Մետալուրգի» հետ, որի կազմում հանդես կգան Արարատ Առաքելյանը եւ Սամվել Մելքոնյանը: Հավանաբար, այս խաղից հետո էլ նրանք պայմանագիր կկնքեն ուկրաինական ակումբի հետ: