Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՈՎՍԵՓՅԱՆԸ ԵԼՈՒՅԹՆԵՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ «ՓՅՈՒՆԻԿՈՒՄ»

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանը շարունակելու է իր ելույթները Երեւանի «Փյունիկում»: Այս մասին ֆուտբոլիստը հայտնեց «Ա1+»-ին:

Թեեւ ռուսական ԶԼՄ-ներում համառորեն լուրեր էին պտտվում, որ Հովսեփյանը տեղափոխվելու է մերձմոսկովյան «Խիմկի», սակայն Հովսեփյանը հերքեց այս տեղեկությունը:

Ներկայումս 35-ամյա Հովսեփյանը վնասվածք ունի, ուստի չի մեկնել Մալթա, որտեղ Հայաստանի հավաքականը արդեն 2 հաղթանակ է տոնել, սակայն Սարգիսը Երեւանում հետեւում է մրցաշարում ծավալվող իրադարձություններին.«Շատ լավ է, որ տղաները 2 հանդիպումներում էլ հաղթել են»:

Սարգիս Հովսեփյանը շուրջ 15 տարի է հանդես է գալիս Հայաստանի ազգային թիմում: Նա 94 հանդիպում անցկացրել հավաքականում, որը ռեկորդային ցուցանիշ է: Այս ընթացքում Հովսեփյանը միշտ եղել է հիմնական կազմի ֆուտբոլիստ եւ երբեք չի փոխարինվել: Փորձառու պաշտպանը երկար տարիներ հանդես է եկել Սանկտ-Պետերբուրգի «Զենիթում», որի կազմում անցկացրել է 142 հանդիպում եւ դարձել 2 գոլի հեղինակ: Վերջին տարիներին Հովսեփյանը «Փյունիկի» անփոխարինելի ավագն է եւ այս թիմի առաջատար ֆուտբոլիստը: