ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՆ ՀԱՎԱՍԱՐ
Աջակցիր «Ա1+»-ինՎաղը Մալթայում մեկնարկում է միջազգային մրցաշար, որին մասնակցելու են Հայաստանի, Բելառուսի, Իսլանիայի եւ Մալթայի հավաքականները:
Հայաստանի հավաքականի առաջին մրցակիցը կլինի Մալթայի հավաքականը, որի հետ մեր ընտրանին մինչ այս 2 հանդիպում է անցկացրել եւ 2-ում էլ հաղթել միեւնույն 1:0 հաշվով:
Բուքմեյքերական գրասենյակները այս խաղում կողմերի հնարավորությունները գնահատել են հավասար: Թե Հայաստանի, թե Մալթայի հաղթանակի համար «ԲՎԻՆ» բուքմեյքերական գրասենյակը սահմանել է 2.50 գործակից: Ոչ-ոքիի համար սահմանվել է 3.20: Այն որ Հայաստանը չի պարտվի այս խաղում, գնահատվել է 1.40 գործակցով:
Ուկրաինական «Պարիմատչը» եւ կողմերի հնարավորությունները գնահատել է հավասար` սահմանելով 2.55 գործակից: Ոչ-ոքի համար ուկրաինացիները սահմանել են 3.10 գործակից: