ԽԻՍՏ ԱՆՀԱՋՈՂ ԽԱՂԱՑԱՆԿ
Աջակցիր «Ա1+»-ինԽորվաթիա Զագրեբ քաղաքում տեղի ունեցավ ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի նիստը, որից հետո վիճակահանության արդյունքում որոշվեց — հաստատվեց 2010 թվականի Աշխարհի Գավաթի 5-րդ ընտրական խմբի խաղացանկը:
Հիշեցնենք, որ 5-րդ խմբում հանդես է գալու Հայաստանի ազգային հավաքականը, որի մրցակիցները կլինեն Իսպանիայի, Թուքիայի, Բելգիայի, Բոսնիայի — Հերցեգովինայի ու Էստոնիայի ազգային ընտրանիները:
Ահա Հայաստանի ազգային հավաքականի խաղացանկը`
06.09.2008 Հայաստան - Թուրքիա
10.09.2008 Իսպանիա - Հայաստան
11.10.2008 Բելգիա - Հայաստան
15.10.2008 Բոսնիա - Հայաստան
28.03.2009 Հայաստան - Էստոնիա
01.04.2009 Էստոնիա - Հայաստան
05.09.2009 Հայաստան - Բոսնիա
09.09.2009 Հայաստան - Բելգիա
10.10.2009 Հայաստան - Իսպանիա
14.10.2009 Թուրքիա - Հայաստան
Ավելի անբարենպաստ խաղացանկ հնարավոր չէ պատկերացնել: Մեկնարկային 2 խաղերում մեր ընտրանին մրցելու է խմբի ֆավորիտների հետ` Թուրքիայի եւ Իսպանիայի ընտրանիների: Բացի այդ Հայաստանի հավաքականը 3 խաղ անընդմեջ մրցելու է հյուրընկալվելիս: Նկատենք նաեւ, որ Հայաստանի հավաքականը ընտրական փուլը սկսելու է եւ ավարտելու Թուրքիայի հավաքականի հետ հանդիպումներով: