«ԿԻԼԻԿԻԱՆ» ՉԼՈւԾԱՐՎԵՑ
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի «Կիլիկիա» ակումբը, այնուամենայնիվ, սկսել է նախապատրաստվել 2008թ. Հայաստանի առաջնությունը եւ նրա մասնակցությունը այլեւս հարցականի տակ չէ:
Թեեւ ընդամենը 1 շաբաթ առաջ ակումբի ներկայացուցիչները ոչ պաշտոնական զրույցներում խոսում էին թիմի լուծարման մասին, սակայն վերջին պային «Կիլիկիայի» սեփականատեր, ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը որոշել է պահպանել թիմը, որը նախորդ առաջնությունում խիստ անհաջող հանդես եկավ: Ըստ մեր ունեցած տեղեկությունների` Աղաբաբյանը ստիպված է եղել չլուծարել թիմը, քանի որ այդ պարագայում նա այլեւս ոչ մի հնարավորություն չէր ունենա պահպանել «Հրազդան» համալիրը:
Որպես գլխավոր մարզիչ «Կիլիկիա» է հրավիրվել Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Երվանդ Կրբաշյանը, որը մինչ այս աշխատում էր «Փյունիկ» ակումբում որպես մանկապատանեկան թիմերից մեկի մարզիչ: Առայժմ Կրբաշյանը պայմանագիր չի կնքել ակումբի հետ: «Կիլիկիայում» կրկին ընդգրկված են մի շարք երիտասարդ ֆուտբոլիստներ, որոնք թիմի կազմում նախորդ առաջնությունում անցկացրեցին 25-ից ավել հանդիպումներ:
Այպիսով` Հայաստանի 2008թ. բարձրագույն խմբի առաջնության մասնակիցների քանակը չի զիջի նախորդ տարվա ցուցանիշին եւ 8 թիմերի արդեն պատրաստ են վիճարկել չեմպիոնի կոչումը: Սպասվում էր, որ այս թիմերին կմիանա նաեւ Երեւանի «Դինամոն», որը նման իրավունք էր ստացել առաջին խմբի առաջնությունում, սակայն այս ակումբի առայժմ ոչ մի տեղեկություն չկա: